Մոդել՝ MT-50D

Պիտակ Փակցնող և ամիս-ամսաթիվ տպագրող սարքավորում

Կիսաավտոմատացված պիտակավորման ունիվերսալ սարք` գլանաձև տարաների վրա ինքնակպչուն պիտակներ փակցնելու համար:
Այս պիտակավորման սարքավորումը նախատեսված է ապակուց, պլաստիկից և մետաղից պատրաստված տարաները (բանկա, շիշ և այլն) պիտակավորելու համար: Ճիշտ պիտակավորման համար օգտագործվող տարայի մակերեսը պետք է լինի հարթ, չպետք է ունենա խազեր և այլ անhարթություններ:
Սարքավորմանը կցված է սարք-տպիչ, որի առկայությունը թույլ է տալիս պիտակի վրա տպագրել պիտանելիության ժամկետը, արտադրության ամսաթիվը, խմբաքանակի համարը և նմանատիպ թվային տեղեկատվություններ:

Սարքերի առավելությունները.

  • Կոմպակտ չափսեր
  • Բարձր արտադրողականություն
  • Ամիս-ամսաթիվ տպագրելու ունակություն
Արտադրողականությունը 30-40 պիտակ/ր
Պիտակի լայնությունը 10-130 մմ
Պիտակի երկարությունը 10-300 մմ 
Տրամագիծը 76 մմ 
Գլանափաթեթի (բաբինայի) առավել հաստությունը 200 մմ
Տարայի տրամագիծը 10-150 մմ
Էլեկտրական լարումը 220 Վ
Հոսանքի հզորությունը 40 ՎՏ