Մոդել՝ EM-LAB-5

Պիտակավորման հոսքագիծ ինքնակպչուն

Բարձր տեխնոլոգիական և լայն ֆունկցիոնալ պիտակավորման հոսքագիծ, որը նախատեսված է տարբեր տեսակի` կլոր, գլանաձև, կոնաձև, քառակուսի, հարթ տարաների (ապակյա և պլաստիկ շշեր, սրվակներ, տարաներ, ամպուլաներ, ներարկիչներ) կողային մակերեսին`միակողմանի կամ և երկկողմանի ինքնակպչուն պիտակներ (մինչև 2000-3000պիտակ\ժ արագությամբ) պիտակավորելու համար:

Սարքի առանձնահատկություններ.

  • Արագության ճշգրիտ համաժամանակեցումը և մեկնարկի ազդանշանի ճշգրիտ կարգավորումն ապահովում են, որ պիտակը ավտոմատ կերպով տեղադրվի յուրաքանչյուր ապրանքի ճիշտ տեղում
  • Սարքավորումը կարող է տեղադրվել և օգտագործվել որպես առանձին հոսքագիծ կամ կցել այլ սարքավորումններին
  • Հեշտ է հարմարեցնել տարբեր չափերի շշերի և պիտակների համար
  • Կառավարվում է սենսորային էկրանով
Արտադրողականությունը 2000-3000պիտակ\ժ
Պիտակի երկարությունը 20մմ
Պիտակի լայնությունը 10-180 մմ
Պիտակի տրամագիծը մինչև 250մմ
Պիտակների հեռավորությունը սկսած 3 մմ-ից
Սպասարկողների քանակը 1