Մոդել՝ QX-3000

Շշալվացող և չորացնող սարքավորում

Ավտոմատացված սարքավորում՝ նախատեսված ապակե կամ պլաստիկե շշեր լվանալու համար:
Լայնորեն օգտագործվում է տարբեր արդյունաբերական ոլորտներում:
Սարքը ավտոմատ կերպով բռնում է շշերը, շրջում, պահում գլխիվայր, այնուհետև լվացող գլխիկները բարձրանում են և իրականացնում լվացում:
Ունի կառավարման համակարգ, որի միջոցով կարելի է կարգավորել որոշակի պարամետրեր: Սարքի շուրջբոլորը ապակեպատ պաշտպանիչ դռներ են, որոնք ապահովում են գործընթացի անվտանգությունը, անվնասությունը, շրջակայքի մաքրությունը և տեսանելիությունը: Ամբողջությամբ պատրաստված է բարձր դասի չժանգոտվող պողպատից:

Լվացման գլխիկների քանակը 4
Էլեկտրական լարում 1,5 ԿՎտ 220 Վ/380 Վ
Եզրագծային չափեր 2000x1200x1900 մմ
Սարքի քաշ 550 կգ